Երևանի թիվ 32 գրադարանում հոկտեմբերի 7֊ին տեղի ունեցավ Կոմիտասի 150 ամյակին նվիրված ցերեկույթ: Կոմիտաայան մշակույթը պոեզիայով և երաժշտությամբ ներկայացրեցին գրադարանի ընթերցողներն ու Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի սաները։
Միջոցառումն ուներ «Սկիզբ, որ վախճան չունի» խորագիրը, և իրականացվում էր հոբելյանական տոնակատարությունների շրջանակներում:
Միջոցառման ներկա ուսուցիչներն ու գրողները բարձր գնահատեցին նոր սերունդների ոգևորությունը միջոցառման կամզակերպման գործում, շեշտելով, որ հայկական մշակույթը հուսալի ձեռքերում է։
Վարդապետի 150֊ամյակը ներառված է UNESCO – ի հոբելյանական միջոցառումների ցանկում։ Սկիզբ առնելով Երևանում` հունվարի 29֊ից Կոմիտաս խորագիրը կրող միջոցառումներ են տեղի ունենում հայաստանյան և արտասահմանյան նշանավոր բեմերում:
Կոմիտասի 150֊ամյակին նվիրված միջոցառումների պաշտոնական մեկրնարկը տրվել է սեպտեմբերի 26֊ին` Կոմիտասի ծննդյան օրը, իր տուն թանգարանում։ Միջոցառումների սկիզբն ազդարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը` հնչեցնելով թանգարանի զանգը։ Նույն օրը ԿԲ֊ն շրջանառության մեջ է դրել «Կոմիտաս 150» արծաթե գուշադրամները։