Հայ ազգային ազատագրական պայքարին բնորոշ է նաև ֆիդայական կամ հայդուկային շարժումը (անունը ծագել է բալկանյան ժողովուրդների հակաթուրքական պարտիզանական’ հայդուկային պայքարի անվանումից, իսկ «ֆիդայի» կամ «ֆեդայի» արաբ, բառ է, նշանակում է «զոհ», բայց ընկալվում է «անձնազոհ» իմաստով):
Կուսակցությունները ֆիդայիներին նախապես համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունելու նրանց գաղափարական ղեկավարությունը:
XX դարի սկզբին ազգային ազատագրական պայքարը ծավալվել է ոչ միայն Արևմտյան, այլ նաև՝ Արևելյան Հայաստանում, որտեղ հայ ազգաբնակչությունը դժգոհ էր ցարական կառավարության քաղաքականությունից:
Հայդուկային շարժումն առաջացել է Արևմտյան Հայաստանում’ տարերայնորեն 1880-ական թթ-ի կեսին’ հայ ազգային կուսակցությունների հրապարակ գալուց առաջ: Այն թելադրված էր հայ ժողովրդի քաղաքական և տնտեսական, ծանր ու օրհասական վիճակով: Զինվորագրվելով հայրենիքի ազատագրությանը’ ֆիդայիները երդվել են. «Այսուհետ իմ բարձը լինելու է Հայաստանի լեռները, իսկ բաղձալի երազանքը’ հայրենիքի համար մեռնելը»: Րաֆֆին նրանց անվանել է ժողովրական վրիժառուներ ու հեղափոխականներ:
Առաջին ֆիդայիներից էին Կարապետը’ Սեբաստիայում, և ֆիդայական շարժման ռահվիրա Արաբոն (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան)’ Սասունում: Առաջին հայդուկային խմբերն ստեղծվել են Տարոնում, Սասունում, Վասպուրականում, Կեսարիայում: Առավել հայտնի են Մարգար Վարժապետի (Մարգար Ամիրյան), Արաբոյի, Ռուբեն Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գալուստ Արխանյանի (Մնձուրի առյուծ), Արամ Աչըքպաշյանի (Գրիգոր Կարապետյան), Մինասօղլու (Հովհաննես Մինասյան) խմբերը:
1880-ական թթ-ի վերջին Սեբաստիայի վիլայեթում կազմավորվել են զինված ջոկատներ’ չելլոներ, որոնք ներկայացել են իբրև քրդեր (թուրքերի վրեժխնդրությունը հայերի Նկատմամբ չսրելու համար): Այս շրջանում որոշ ֆիդայապետներ (Արամ Աչըքպաշյան և ուր.) փորձել են համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ գործող հայդուկային խմբերի գործողությունները: Սակայն շոշափելի արդյունքի չեն հասել: Չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը’ Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի ազգային ազատագրական շարժման հետ դաշինք ստեղծելը:
Ֆիդայիներն զգալի աշխատանք են կատարել հայ ժողովրդի 2 հատվածների միջև կապերն ամրապնդելու համար, այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արմ. Հայաստան ուղարկելու համար:
1880-90-ական թթ-ին կովկասաբնակ և ռուսաստանաբնակ հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունն արևմտահայերի ազատագրական պայքարի նկատմամբ, և ծավալվել է օգնության շարժում: Հայ երիտասարդները (հիմնականում’ ուսանողներ) Թուրքիային սահմանակից շրջաններում (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Իգդիր, Ախալցխա ևն) կազմել են հայդուկային խմբեր և զենք ու զինամթերքով զինված փորձել են անցնել Արևմտյան Հայաստան, հայտնի են Սարգիս Կուկունյանի, Վարդան Գոլոշյանի նախաձեռնությունները: Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք են փոխադրել Ռուսաստանից, Այսրկովկասից, Իրանից:
1890-ական թթ-ի սկզբին Արևմտյան Հայաստանում ազատագրական շարժումը նոր թափ է ստացել’ պայմանավորված նաև հնչակյան և դաշնակցություն կուսակցությունների ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց տեղական կազմակերպությունների տարածմամբ: Քանի որ ազգային կուսակցությունների հիմնական նպատակը Հայկական հարցի լուծումն էր’ Արևմտյան. Հայաստանի ազատագրումը, նրանք տեղերում համագործակցել են հայդուկային խմբերի հետ’ շարժմանը տալով համազգային բնույթ: Կուսակցությունները ֆիդայիներին նախապես համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունելու նրանց գաղափարական ղեկավարությունը: Ֆիդայիների’ հնչակյաններին կամ դաշնակցականներին հարելը սկզբնական. շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից որն էր ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանում:
1890-ական թթ-ի երկրորդ կեսից ՀՅԴ-ն, հասարակա-քաղաքական կյանքում դառնալով ամենաազդեցիկը, ղեկավարել է հայդուկային շարժումը, և բազմաթիվ ֆիդայիներ դարձել են դաշնակցության անդամներ: Շարժումը ծավալվել էր նաև Կիլիկյան Հայաստանում: Աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ ֆիդայիները գործուն մասնակցություն են ունեցել հայերի ինքնապաշտպանությանը Խլաթում, Սասունում, Վանում, Շապին-Գարահիսարում և այլուր: Ֆիդայիների հաջող գործողությունները նորից հույս են ներշնչել Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբություն նախապատրաստելու և սկսելու, ինչպես նաև սուլթան, բռնության դեմ կայսրության բոլոր ճնշված ժողովուրդների միացյալ ճակատ ստեղծելու համար: Սակայն քրդերի հետ միություն կազմելու փորձն արդյունք չի տվել: Ավելին, Թուրքիայի կառավարող շրջաններին հաջողվել է իրենց կողմը գրավել քրդական ցեղերին ու ցեղապետներին’ ընդդեմ հայերի: (Տես ՝ Աբդուլ Համիդ II հայատյաց քաղաքականությունը և ազգային ազատագրական պայքարը)
Հայտնի են Բաբշենի (1898), Խաստուրի (1899), Սպաղանքի (1899 և 1900), Ցրոնքի (1899), Բերդակի, Նորշենի, Առաքելոց վանքի (երեքն էլ’ 1901) կռիվները: Ֆիդայական շարժման նշանավոր դեմքերից են Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան), Անդրանիկ Օզանյանը, Գևորգ Չավուշը (Գևորգ Ղազարյան), Նիկոլ Գումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան), ժիրայրը (Հարություն-Մարւոիրոս Պոյաճյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Սպաղանաց Մակարը (Մակար Տոնոյան), Վազգենը (Տիգրան Տերոյան), Գուրգենը (Բաղդասար Մալան), Քեռին (Արշակ Գավաֆյան), Իշխանը (Հովսեփ Արղության) և ուր.:
Ֆիդայական շարժման պոռթկում էր 1904-ի Սասունի ապստամբությունը, որի ընտրված ղեկավար մարմնի’ զինված. խորհրդի կազմում էին Անդրանիկը (ղեկավար), Գևորգ Չավուշը, Սեպուհը (Արշակ Ներսիսյան), Սեբաստացի Մուրադը (Մուրադ Խրիմյան), Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան) և ուր.: XX դ-ի սկզբին դաշնակցականները և հնչակյանները շարունակել են կազմակերպել հայդուկային ու զինատար խմբեր և տեղափոխել Արևմտյան Հայաստան’ Այսրկովկասից ու Իրանից: Սակայն ճանապարհին նրանց խոչընդոտել են ինչպես թուրքերը, այնպես էլ ռուս սահմանապահները և հաճախ ձախողել այդ ձեռնարկումները:
1903-ի գարնանը սահմանն անցած դաշնակցական ջոկատներից միայն Թորգոմի (Թուման Թումյանց) և Մենակի (Եգոր Առուստամյան) «Մրրիկ» հեծելախմբին (33 մարդ) է հաջողվել մայիսի վերջին հասնել Սասուն: Սեպտեմբեչի սկզբին Գերմանիայում սովորող Աբրահամյանը 50-հոգանոց զինված խմբով փորձել է անցնել սահմանը, սակայն ձերբակալվել է: Սեպտեմբերի 30-ին «Կայծակ» հեծելախումբը (53 մարդ) Բասենում ընդհարվել է թուրք, ջոկատների հետ:
1904-ի մայիսի վերջին Աշոտ Երկաթի (Արմենակ Լևոնյան) և քղեցի Պողոսի (Թոխմախ) խումբը (35 մարդ) Իգդիրից Սասուն գնալիս Արճեշի Սոսկուն գյուղի մոտ ընդհարվել է քրդերի հետ, ընկել թուրք, բանակի շրջափակման մեջ և զոհվել: Հունիսին Կայծակի (Վաղարշակ Բաղդասարյան) «Դժոխք» հեծելախումբը (29 մարդ) Արմ. Հայաստան անցնելիս Զևինի մոտ կռվի է բռնվել թուրք զինվորների ու քրդերի հետ և պարտվել: Նույն ամսին Նիկոլ Գումանի հեծելախումբը (18 մարդ), սահմանագլխին բախվելով թուրքական զինված ուժի հետ, ցրվել է և վերադարձել Իրան: Հուլիսի 24-ին 102-հոգանոց մի խումբ Գայլ Վահանի (Մինաս Տոլպաշյան) և Կապիտան Բաբկենի (Նիկողայոս Տեր-Խաչատրյան) ղեկավարությամբ անցել է սահմանը: «Արտավազդ» խումբը Գայլ Վահանի գլխավորությամբ շարժվել է դեպի Մոսուն գյուղ, իսկ «Մասիսը» Միհրանի (Գաբրիել Քեշիշյան) գլխավորությամբ’ դեպի Ձոր: Թշնամու հետ ընդհարվելով’ խումբը հետ է դարձել, անցել սահմանը և ցրվել:
Արևմտահայերին օգնության շտապող խմբերը կազմակերպվել են հապճեպ’ առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները, որոնք էլ դարձել են անհաջողությունների պատճառ: Եղել են նաև վրեժխնդրության և առանձին թուրքական ու քրդական խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային արշավանքներ, առավել հայտնի է Խանասորի արշավանքը (1897), որի մասնակիցները հայտնի են «խանասորյան սերունդ», իսկ ընդհանուր հրամանատար Վարդանը (Սարգիս Մեհրաբյան)’ Խանասորի Վարդան անուններով:
1904-ի Սասունի ապստամբությունից հետո ֆիդայական շարժումն սկսել է թուլանալ: Մնալով հիմնականում որպես առանձին խմբերի գործողություններ (1905-ի Ալվառինջի, 1907-ի Մուլուխի կռիվներ)’ հայդուկային շարժումն անկում է ապրել: Շարժման ելքը կանխորոշել են գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը, ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը: Այդուհանդերձ, ֆիդայական շարժումը ժողովրդին նախապատրաստել է ազատագր. պայքարի, զսպել է թուրք պաշտոնյաներին ու քուրդ աղաներին, մեղմել և նույնիսկ վերացրել է նրանց գործադրած բռնությունները:
Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո ֆիդայիներին ներում է շնորհվել, և նրանց մի մասն իջել է լեռներից ու անցել խաղաղ աշխատանքի: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին ֆիդայիների զգալի մասը մտել է հայկական կամավորական ջոկատների մեջ, իսկ Մեծ եղեռնի օրերին մասնակցել է հայերի ինքնապաշտպան, մարտերին:
Ազգային ազատագրական շարժումը XX դարի սկզբին
XX դ-ի սկզբին հայ ժողովուրդը շարունակում էր երկատված մնալ Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև’ ենթարկվելով ազգային, գաղութային, սոցիալական, կրոնական հալածանքների: Արևելյան Հայաստանում պայմաններն ավելի բարենպաստ էին, զերծ՝ ֆիզիկական. բնաջնջման թուրքական վտանգից, սակայն այստեղ նույնպես առկա էին ազգային ու սոցիալական բռնություններն ու ճնշումները, որոնք պարբերաբար սրվում էին:
1880-ական թթ-ին ցարիզմի սկսած հալածանքները սաստկացել են հատկապես 1896-ից, երբ Կովկասի կառավարչապետ է նշանակվել իշխան Գրիգորի Գոլիցինը: Նրա սադրանքով ռուսաստանյան թերթերը ողողվել են հակահայկական հոդվածներով: 1903-ի հունիսի 12-ին Նիկոլայ II կայսրը Գ. Գոլիցինի դրդումով ստորագրել է հատուկ օրենք, որով պետությունը պետք է բռնագրավեր հայկ. հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ շարժական ու անշարժ գույքը: Օրենքն ուղղված էր հայկական մշակույթի, առաջին հերթին’ դպրոցի դեմ, քանզի Հայ եկեղեցու եկամուտների հաշվին պահվող ծխական ու թեմական դպրոցները հայտնվել էին փակման վտանգի առջև:
Հունիսի 12-ի հրամանագրի դեմ ընդվզել է ողջ հայությունը: Օրենքի կիրարկմանն ընդդիմացել են բոլոր քաղաքական կուսակցությունները’ դաշնակցականները, հնչակյանները, սոցիալ-դեմոկրատները: Ցարիզմի նկատմամբ խիստ ընդդիմադիր դիրք է բռնել Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ, 1892-1907)’ ստանալով արտերկրի հայկական հոգևոր կենտրոնների և հայաբնակ քաղաքների աջակցությունը:
Ցարական կառավարությունը, անուշադրության մատնելով Անդրկովկասի հայաշատ կենտրոնների ցույցերն ու ելույթները, սկսել է եկեղեցական գույքի բռնի պետականացումը: Առաջին բախումը տեղի է ունեցել օգոստոսի. 29-ին Ելիզավետպոլում (Գանձակ), երբ փոխնահանգապետ Անդրեևի հրամանով կազակական 2 վաշտ կրակ է բացել հոգևոր առաջնորդի տան մոտ հավաքված հայերի վրա. սպանվել ու վիրավորվել են մոտ 80 խաղաղ բնակիչներ: Օգոստոսի. 31-ին Թիֆլիսում զինված ընդհարումների պատճառով քաղաքում հայտարարվել է ռազմ, դրություն: Սեպտեմբերի 2-ին Բաքվում հայ ցուցարարներն ընդհարվել են զորքի հետ’ տալով բազմաթիվ զոհեր: Արցախում հուզումները ճնշելու նպատակով իշխանությունները գործի են դրել անգամ հրետանին: Հուզումները տարածվել են Ախալցխայում, Ալեքսանդրապոլում, Երևանում, էջմիածնում, Նախիջևանում և այլ քաղաքներում, Լոռու Դսեղ և Մարց գյուղերում:
1904-ի հոկտեմբերի. 14-ին հնչակյանները մահափորձ են կատարել և ծանր վիրավորել Գ. Գոլիցինին: Ահաբեկվել են Ելիզավետպոլի փոխնահանգապետ Անդրեևը, Սուրմալուի գավառապետ Բոգուսլավսկին: Այս քայլերն իշխանություններին հարկադրել են զիջումների գնալ, մանավանդ որ 1904-ին սկսված ռուս-ճա- պոն. պատերազմի և 1905-ի ռուս, առաջին հեղափոխության պատճառով կայսրությունում քաղ. իրավիճակը վատթարացել էր: 1904-ի վերջերին կայսրն ստիպված էր բացահայտ հայատյաց Գ. Գոլիցինին հետ կանչել Ս. Պետերբուրգ: 1905-ին նրան փոխարինել է կոմս Իլարիոն Վորոնցով-Դաշկովը’ Կովկասի փոխարքայի պաշտոնով: Վերջինս, ճիշտ կողմնորոշվելով ստեղծված իրավիճակում, Նիկոլայ ll-ին հորդորել է վերացնել 1903-ի հունիսի 12-ի օրենքը: 1905-ի օգոստ-ին կայսեր ստորագրած հրովարտակով’ Հայ առաքել, եկեղեցուն են վերադարձվել բռնագրավված գույքը և կրթամշակութ. գործունեությամբ զբաղվելու իրավունքը:
XX դ-ի սկզբին Օսմանյան կայսրությունը դեռևս հետամնաց ռազմաավատատիր., բռնակալական երկիր էր: Սակայն աբդուլհամիդյան դաժան վարչակարգը չընկճեց ազգային-ազատագրական շարժումն Արևմտյան Հայաստանում: Այն կասեցնելու նպատակով օսմանյան իշխանություններն սկսեցին Կովկասի մահմեական ժողովուրդների ստվար խմբեր վերաբնակեցնել Արևմտյան Հայաստանում: Հայ բնակչության իրավունքների պաշտպանության միակ միջոցը զինված պայքարն էր, որը ղեկավարում էին ազգային. կուսակցությունները, հատկապես’ դաշնակցությունը:
1901-ի նոյեմբերի 1-ին Անդրանիկն ու Չավուշն ամրացել են Մշո Սբ Առաքելոց վանքում: Նրանց են միացել Կոտոյի Հաջին (Հակոբ Կոտոյան) և Սեբաստացի Մուրադը: 30-60 ֆիդայիների դեմ թուրքերը Ֆերիկ Մուհամմեդ Ալի փաշայի հրամանատարությամբ դուրս են բերել մի քանի հազար ասկյար, բայց հանդիպել են համառ դիմադրության և մեծ թվով սպանվածներ տվել: Բիթլիսի նահանգապետը վանքի հոգևորականների միջոցով փորձել է համոզել ֆիդայիներին հանձնվել:
Միայն նոյեմբերի 27-ին, երբ թուրքերն սկսել են վրեժ լուծել շրջակայքի անպաշտպան գյուղացիներից, ֆիդայիներն Անդրանիկի հրամանով գիշերով, գրեթե անկորուստ դուրս են եկել վանքից ու բարձրացել լեռները:
1894-ին չկարողանալով կոտրել սասունցիների դիմադրական ոգին’ XX դ-ի սկզբին թուրք, իշխանությունները քայլեր են ձեռնարկել Սասունի շրջակայքում ռազմական հենակետեր ստեղծելու համար: Ի պատասխան’ կուսակցությունները 1902-04-ին կազմակերպել են զինական խմբերի տեղափոխումը Սասուն: Դաշնակցության ուղարկած 11 խմբից միայն Թորգոմի և Մենակի «Մրրիկ» հեծելաջոկատին է հաջողվել 1903-ի մայիսի վերջին հասնել Սասուն: Մնացած խմբերը, Խանի (Բարսեղ Թիրաքյան), Աշոտ Երկաթի և ուր. հրամանատարությամբ, ճանապարհին ծանր կռիվներ են մղել և Սասուն չեն հասել:
1903-ի վերջին Սասունում էին Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր հայտնի ֆիդայապետները [Անդրանիկ, Չավուշ, Հրայր, Սեբաստացի Մուրադ, Սեպուհ, Մախլուտո (Սմբատ Բորոյան), Կորյուն (Գոմսա Իսո) և ուր.]: Իրավիճակը քննարկելու համար Գելիեգուզան գյուղում հրավիրվել է ինքնապաշտպանության զինվ. խորհուրդ. Անդրանիկն առաջարկել է համաժողովրդական. ապստամբություն սկսել: Սակայն Հրայրի առաջարկով բավարարվել են միայն Սասունով’ նոր կոտորածների տեղիք չտալու համար: Ընտրվել է ինքնապաշտպանության խորհուրդ’ Անդրանիկի գլխավորությամբ:
1904-ի գարնանը թուրք-քրղական 15-հազարանոց զորքը Քեոսե Բինբաշու գլխավորությամբ անցել է հարձակման: Նրանց դեմ դուրս են եկել 200 ֆիդայի և 1000 սասունցի գյուղացիներ: Ապրիլի 11-12-ին թշնամին անհաջող գրոհ է կազմակերպել Շենիկ գյուղի ուղղությամբ: Հաջորդ օրը Գելիեգուզան տանող կիրճում մղվող կատաղի մարտերում զոհվել է Հրայրը: Ապրիլի 17-ին թուրքերը գրոհել են Գելիեգուզանը, բայց, մեծ թվով սպանվածներ տալով, նահանջել են: Ապրիլի 20-ին կրկնված գրոհի ժամանակ թշնամին օգտագործել է 12 թնդանոթ: Զինվորական խորհուրդը տեսնելով, որ թուրքերն սկսել են Սասունի խաղաղ բնակչության բնաջնջումը, հրամայել է քաշվել Անդոկ լեռը: Անդրանիկը շարունակել է դիմադրությունը մինչև մայիսի 1-ը: Սեբաստացի Մուրադը, կատարելով խորհրդի հրամանը, 6 հզ. սասունցի գյուղացիների հասցրել է Մուշի գյուղերը’ փրկելով կոտորածներից: Անդրանիկն ու Գևորգը նահանջել են դեպի Վան, որտեղից Անդրանիկն անցել է Պարսկաստան: Թուրքերը, խուժելով Սասուն, ավերել են 42 գյուղ, սրի քաշել 7-8 հազար մարդու: