Ըստ պարսկական ավանդազրույցի Բորանի ճաշատեսակն առաջացել է Սասանյան Խոսրովարքայի դուստր՝ Բուրանդուխտի անունից: Նա շատ է սիրում մածուն և երբ գահ է բարձրանում, իր պատվին մածնով կերակրատեսակները կոչվում են բորանի։
Հայկական ավանդականխոհանոցում կան տարատեսակ բորանիներ՝ մսային, բանջարեղենային, բանջարային և արմտիքային, որոնց նմանությունը՝ մածունի առկայությունն է։
Մսային բորանի բաղադրիչներն են`
նեխուր՝ 3 ցողուն
սմբուկ 1 հատ
լոլիկ 1 հատ
սոխ 1 գլուխ
կարմիր գինի 0.5 թեյի բաժակ
ձեթ
աղ
սև պղպեղ
չոր լավաշ
սոուս 1 թեյի գդալ
Պատրաստման եղանակը ՝
Գառան փափկամիսը համեմել աղով, պղպեղով, մարինացնել գինու մեջ մի քանի ժամ, ցանկալի է՝ ողջ գիշեր: Ապա հանել, կտրատել, տապակել բուսայուղի մեջ: Սոխը կտրատել, լցնել մսին, տապակել:
Սմբուկն օղակ-օղակ կտրել, հետո օղակները չորս մաս անել, տապակելմսի և սոխի հետ: Նեխուրի տերևներն առանձնացնել, ցողունները կտրատել երկարձողիկների, լցնել թավայի մեջ: Ավելացնել Աշտարակ սոուսը, խառնել: Աշտարակ սոուսը պատրաստելու համար ընկույզը, սխտորը ծեծել հավանգի մեջ, ավելացնել շատ մանրկտրատած սամիթ ու համեմ, բուսայուղ: Սոուսից հետո թավայի մեջ լցնել գինին, կրակըմարմանդ դարձնել և եփել 7-8 րոպե: Ապա բորանին տեղափոխել ափսեի մեջ, զարդարել չորլավաշով և նեխուրի կտրատած տերևներով: