ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ

Հայկական մշակույթը հանդես է եկել որպես բարդ ու ճկուն մի համակարգ` մշտապես գտնվելով տարբեր ժողովուրդների փոխազդեցությունների ոլորտում, բայց, միաժամանակ, պահպանելով իր ինքնատիպությունը և եզակիությունը: Այն ուշագրավ երևույթ է նաև համաշխարհային մշակույթի հայեցակետից, քանի որ խնամքով պահպանելով ու հարստացնելով սեփականը՝ հայ ժողովուրդը դրանով իսկ արժանի ավանդ է ներդրել երկրագնդի ժողովուրդների ընդհանուր մշակութային գանձարանում:

ostarmenia

ostarmenia  Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (Մեծամոր, Լճաշեն, Վանաձոր և այլն): Դրանցում գտնված զենքերը, գործիքները, կենցաղային իրերը, արձանիկներն ու զարդերը վկայում են հին ու բարձր մշակութային զարգացման մասին: Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ ուրույն դեր ունեցավ Վանի (Արարատյան) թագավորությունը (մ.թ.ա IX-VI դդ.):

ostarmeniaostarmeniaostarmenia  Հայաստանը նույնպես ենթարկվեց հելլենիզմի ազդեցությանը՝ հատկապես մ.թ.ա. II դարի սկզբին՝ Արտաշեսյան դինաստիայի հաստատումից: Թեև հունարենը և հունական մշակույթը տարածում գտան հիմնականում հայկական արքունիքում, ազնվականության և ավագանու շրջանում, այդուհանդերձ, հելլենիզմը մեծապես հարստացրեց ազգային մշակույթը՝ Հայաստանում տևելով գրեթե վեց դար:

ostarmeniaՀայաստանում 301 թվականին քրիստոնեությունը հռչակվեց ազգային պետական կրոն, և հաջորդ հարյուրամյակներում ձևավորվեցին ու զարգացան գեղարվեստական նոր ձևեր ու լուծումներ քաղաքաշինության, ճարտարապետության ու կերպարվեստի մեջ, որոնք դարձան ավելի առանձնահատուկ` տեղային և խորը ազգային: 405թ. Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գիրը, որն անգնահատելի լծակ դարձավ ազգային ինքնության պահպանման գործում: Հայաստանում քրիստոնեության տարածմանն ու արմատավորմանը, հայերենով ինքնատիպ գրականության ստեղծմանը: Հայագիր աշխատությունների շարքում նշանավոր են հատկապես հայոց պատմահայր Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Ղազար Փարպեցու (V դար), Սեբեոսի (VII դար), Ղևոնդի (VIII դար) և շատ այլ պատմիչների երկերը:

ostarmenia Մայրենի լեզվով ստեղծվում են փիլիսոփայական նշանավոր աշխատություններ, թարգմանվում են հույն անվանիների (այդ թվում՝ Պլատոնի, Արիստոտելի) ստեղծագործություններից: Վաղմիջնադարյան հայերեն շատ թարգմանություններ արժեքավոր են անհետացած հունարեն բնագրերի իրողությամբ, քանզի հայտնի են միայն հայերենի շնորհիվ: Հայ մտածողների, հատկապես Եզնիկ Կողբացու և Դավիթ Անհաղթի (V-րդ դար),  Անանիա Շիրակացու (VII դար) տեսություններն այսօր էլ հետաքրքրության կենտրոնում են:

 Միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցը Զվարթնոց տաճարն է (VII դար)՝ եռահարկ, քանդակակերպ, կառուցողական-տարածական ինքնօրինակությամբ աչքի ընկած եզակի մի շինություն: Հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպ դրսևորումներից են որմնանկարչությունն ու մանրանկարչությունը՝ առաջինը եկեղեցիների ու կառույցների պատերը, երկրորդը՝ ձեռագիր մատյանները նկարազարդելու արվեստը: Բուռն վերելքով աչքի է ընկնում հայ հոգևոր երաժշտական մշակույթը՝ ստեղծվում են մեծաթիվ բարձրարվեստ ստեղծագործություններ, որոնք գրի են առնվում խազերով՝ հայկական հին նոտաներով:

ostarmenia  Հայաստանի քաղաքական կարգավիճակի վրա էական ազդեցություն ունեցավ VII դարի կեսերին արաբների կողմից Իրանի և Բյուզանդիայի արևելյան նահանգների գրավումը: Այս շրջանում Հայաստանի մշակույթը սկսեց ծաղկել, սոցիալ-տնտեսական վիճակն ակնհատորեն բարելավվեց: Ընդունելով արաբների գերիշխանությունը՝ Հայաստանը համառ պայքարում ոչ միայն կարողացավ պահպանել սոցիալ-տնտեսական ու ազգային-մշակութային ինքնատիպությունը, այլև Բագրատունյաց տոհմի գլխավորությամբ վերականգնել պետական-քաղաքական անկախությունը: Հայաստանի թագավորական գահին հաստատված Բագրատունյաց հարստությունը գոյատևեց ավելի քան մեկուկես դար (885-1045թ.): Այդ ժամանակաշրջանի հայոց հասարակական, տնտեսական ու մշակութային զարգացման բարձր մակարդակի մասին են վկայում Անիի ու Աղթամարի ճարտարապետական հուշարձանները, Գրիգոր Նարեկացու (X դար) «Մատյան ողբերգության՚» պոեմը, հայ պատմագիտության բազում նվաճումներ:

 ostarmeniaostarmeniaXI դարում Հայաստանի արևմտյան մասում հռչակված հայկական մի շարք նոր իշխանություններից Ռուբինյաններին հաջողվեց ամրապնդել իրենց տիրապետությունը և Կիլիկիայում վերականգնել հայոց պետականությունը (1080-1375թթ.): Կիլիկյան Հայաստանը տնտեսական ու քաղաքական սերտ կապերի մեջ էր ինչպես արևելյան, այնպես էլ խաչակրաց ու Եվրոպական պետությունների հետ:

 XII-XIII դարերը բյուզանդական նվաճողական քաղաքականության և սելջուկյան արշավանքների դեմ մղած ծանր պայքարի կորստաբեր շրջան էին, սակայն Զաքարյան իշխանների գերակայության պայմաններում Հայաստանում վերսկսվեց տնտեսական ու ostarmeniaքաղաքական վերելքը, որը նպաստավոր նավ նաև մշակույթի համար: Այդ ժամանակաշրջանը հայոց մշակույթի պատմության մեջ հայտնի է  «Արծաթի դար» անունով՝ որպես ոսկեդարյան շրջանում (V դար) ստեղծված մշակութային արժեքների բնականոն շարունակություն (հայտնի անուններ են Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին):

ostarmenia  Թեպետ տարանջատ, X-XIV դարերում,  Հայաստանի պատմական տարածքում գոյություն ունեին մի քանի հայկական թագավորություններ (Վասպուրական/Վանի, Կարսի,Սյունիքի, Տաշիր-Ձորագետի/Լոռու) և իշխանություններ (Օրբելյաններ, Վահրամյաններ, Հասան-Ջալալյաններ): Այս ժամանակաշրջանում մշակույթի զարգացման համար առկա էին նպաստավոր պայմաններ: Նոր փուլ էր սկսվում պատմագրության, փիլիսոփայության, աստղագիտության, աստվածաբանության, գրականության, իրավագիտության, մանրանկարչության,  ճարտարապետության և այլ ոլորտներում: Գործում էր կրթական երկաստիճան համակարգ: Հիմնվեցին բարձրագույն դպրոցներ, որոնցից առավել հայտնիներն էին Սանահինի ու Հաղպատի (X-XIդդ.), Անիի (XI-XIIIդդ.), Գլաձորի (XIII-XIV դդ.), Տաթևի (XIV-XV դդ.) համալսարանները: Այս կրթարաններն ուսուցանում էին բնական ու հասարակագիտական առարկաներ, օտար լեզուներ, ապահովում բազմակողմանի կրթություն:

Միջնադարի հայ մշակույթն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում համաշխարհային քաղաքակրթությունում, քանզի յուրօրինակ է և հետաքրքիր: Նաև կենսունակ է, որովհետև երբ XIV դարից հետո քաղաքական անբարենպաստ իրադարձությունների հետևանքով հայերը կորցրին կենտրոնացված պետականությունը և մասամբ արտագաղթեցին այլ երկրներ, հայկական մշակույթը շարունակեց զարգանալ նաև աշխարհասփյուռ գաղթօջախներում:

 Երկար ժամանակ Հայաստանի տարածքում էին ընթանում Օսմանյան պետության և Սեֆյան Իրանի միջև ծայր առած արյունալի պատերազմները: Չնայած այդ դաժան պայքարի աղետալի հետևանքներին« կրած ծանր կորուստներին՝ Հայաստանը XVI-XVIII դարերում մեծ ջանքերի գնով պահպանել է իր ազգային դիմագիծը, պետականության վերականգնման հավատը, մշակութային արժեքների մեծ մասը և հաղորդակցվել համաշխարհային քաղաքակրթության խոշոր նվաճումներին: Այս ժամանակաշրջանում Հայաստանի ազգային առաջընթացն ապահովելու գործին մասնակցել են նաև հայկական գաղթօջախները: ostarmeniaԱյսպես. 1512թ. Վենետիկում լույս են տեսել հայերեն առաջին տպագիր գրքերը՝ «Ուրբաթագիրքը», «Պարզատումարը» և այլն: Հիմնվել են նորանոր դպրոցներ, կառուցվել եկեղեցիներ ու վանքեր: Միաժամանակ՝ անվանի գործիչները Հայրենիքի ազատագրության նպատակով դիվանագիտական բանակցություններ են վարել այլևայլ պետությունների հետ, փորձել զինված պայքարով վերականգնել ազգային անկախությունն ու պետականությունը:

  Երաժշտության բնագավառում նշանակալի էր Համբարձում Լիմոնջյանի ներդրումը՝ նա ստեղծեց հայկական նոր նոտաները, որոնց շնորհիվ գրի առնվեցին միջնադարյան եկեղեցական երգերը: Այս փուլում շատ տարածված էր գործիքային երաժշտությունը: Անդրկովկասի ժողովուրդների երաժշտական կյանքում անջնջելի հետք է թողել հայ մեծատաղանդ երգահան և բանաստեղծ Սայաթ-Նովայի ստեղծագործությունը: Նրա երգերն ու չափածո քերթվածներն այսօր էլ ազգային մշակույթի անկորնչելի արժեքներից են:

 Պատմաբանասիրության և հասարակագիտության բնագավառներում արդյունավետ գործունեություն է ծավալել 1717թ. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հանգրվանած Մխիթարյան միաբանությունը:

ostarmeniaBibleInArmenianAnsient 1722-1730թթ. Արցախում (Ղարաբաղ) և Սյունիքում ծավալված ազատագրական շարժումները մեծապես նպաստել են հայոց քաղաքական ու ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը: 1736թ. Արցախում կազմավորվել է հայկական հինգ մելիքությունների միությունը (Խամսա), որը Իրանի շահ Նադիրը ճանաչել է որպես ներքին ինքնավարությամբ օժտված վարչաքաղաքական իշխանություն՝ Մելիք Եգանի իշխանապետությամբ: 1772-1773թթ. հրատարակված քաղաքական-հրապարակախոսական գրքերով («Հորդորակ»,«Որոգայթ փառաց») նախաձեռնվել է ազգային առողջ ուժերի համախմբման գործընթացը և կազմվել Հայաստանում ստեղծվելիք ժողովրդավարական պետության սահմանադրությունը: 1794-1796թթ. հրատարակվել է հայ առաջին պարբերականը՝«Ազդարարը»:

ostarmenia 1801-1828թթ. ամբողջ Անդրկովկասը, այդ թվում Արևելյան Հայաստանը, անցնում են Ռուսական կայսրության գերիշխանության տակ, որը կարևոր նշանակություն ունեցավ երկրամասի սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացման առումով: XIX դարի առաջին կեսը նշանավորվում է Դորպատի (Էստոնիա) համալսարանում հիմնարար կրթություն ստացած Խաչատուր Աբովյանի՝ հայ մեծ լուսավորչի ծավալած ազգաշահ գործունեությամբ: Իր  «Վերք Հայաստանի» վեպով ու այլ երկերով« ինչպես նաև հասարակական ինքնանվիրումով նա դառնում է հայ նոր գրականության և աշխարհաբար լեզվի հիմնադիրը:

ostarmenia  Բեռլինի վեհաժողովում (1878թ.), երբ Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող արևմտահայության ազատագրության հարցը («Հայկական հարց» ձևակերպմամբ)՝ որպես հայկական նահանգներում բարեփոխումների ծրագիր, դարձավ միջազգային դիվանագիտության նյութ, ազատագրական պայքարը թուրքական բռնատիրության դեմ թևակոխեց նոր փուլ: 1885-1890 թվականներին ձևավորվեցին հայ ազգային կուսակցությունները՝ Արմենականները, Հնչակյանները և Հայ հեղափոխական դաշնակցությունը, որոնք իրենց ողջ գործունեությունը նպատակաուղղեցին Հայկական հարցի լուծմանը:

ostarmenia Օսմանյան սուլթան Համիդ II-ը չիրագործեց եվրոպական տերություններին խոստացած հայկական բարեփոխումները, ավելին՝ 1894-1896թթ. կազմակերպեց հայ բնակչության զանգվածային կոտորածներ, որոնք դարձան 1915 թվականի ջարդերի նախադեպը: Օգտագործելով Առաջին համաշխարհային պատերազմի պատրվակը՝ Օսմանյան Թուրքիայի ազգայնական ղեկավարությունը վճռեց ոչնչացնել հայ ժողովրդին, հայաթափ անել նրա բնօրրանը: Հայրենի օջախներում, տեղահանման և աքսորի ճանապարհին բնաջնջվեցին մեկ միլիոնից ավելի հայեր, հարյուր հազարավոր գաղթականներ ապաստան գտան աշխարհի տասնյակ երկրներում: Ձևավորվեց հայ Սփյուռքը: Պատմական Հայաստանի տարածքի մեծ մասը զբաղեցրած Թուրքիայում հայաթափումն ուղեկցվեց հայ մշակույթի հուշարձանների ոչնչացմամբ: Սփյուռքահայությունը շարունակեց արևմտահայ գրականության և արվեստի ավանդույթները,  կորուսյալ հայրենիքի կարոտով ու ցավով, նաև վերադարձի հույսով ստեղծվեցին ազգային և համազգային արժեքներ:

ostarmenia  Հայ ժողովուրդը 1918թ. մայիսի 28-ին  վերականգնեց իր պետականությունը: Երկու տարի անց խորհրդայնացումը, քաղաքական — գաղափարական փոփոխությունները զգալիորեն ներազդեցին 1920 — 1930-ականների մշակույթի վրա, բայց ժամանակի ընթացքում թե գաղափարական և թե Ցեղասպանության հետ կապված այլ խնդիրները, բարոյահոգեբանական ընկճվածությունն ու անցյալի հանդեպ նիգիլիզմը հաղթահարվեցին, և մշակութային կյանքը մտավ բնականոն հունի մեջ: Ստեղծվեցին մշակութային բազմաթիվ օջախներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ: Մարտիրոս Սարյանը, Սեդրակ Առաքելյանը, Հակոբ Կոջոյանը, Երվանդ Քոչարը և քանքարավոր շատ այլ արվեստագետներ իրենց գունեղ ներկապնակով ձևավորեցին հայ կերպարվեստի նոր դպրոցը:

76_bigostarmenia Դրամատիկական, օպերայի ու բալետի պետական նորաստեղծ թատրոնները, նվագախմբերը, համույթներն ու մենակատարները աննախադեպ աշխուժություն արթնացրին մշակութային կյանքում: Հայաստան ապրելու և ստեղծագործելու եկան աշխարհով մեկ սփռված հայազգի հայտնի դերասաններ, երգահաններ, խմբավարներ, երգիչներ: Ազգային ավանդական երաժշտության հիման վրա գրվեցին ժամանակակից տարաբնույթ ստեղծագործություններ: Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում բացվեցին պետական թատրոններ, որոնց խաղացանկերում որոշիչ տեղ ունեին ռուսական, արևմտաեվրոպական և իհարկե՝ հայ դասական ու ժամանակակից հեղինակների գործերը: Ժամանակաշրջանն աչքի էր ընկնում բնակելի շենքերի ու հասարակական յուրակերպ շինությունների կառուցմամբ (Երևանի Հանրապետության հրապարակը, Օպերայի և բալետի թատրոնը, Ազգային գրադարանը, բարձրագույն ուսումնական մի շարք հաստատություններ):

ostarmenia  Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո սկսվեց սփյուռքահայության հայրենադարձությունը, որի շնորհիվ Խորհրդային Հայաստանի բնակչությունն ավելացավ: Նույնիսկ ստալինյան բռնատիրության պայմաններում Հայաստանում տնտեսական ու մշակութային զգալի վերելք արձանագրվեց:1924թ. Էկրանավորված «Խորհրդային Հայաստան» վավերագրական ֆիլմով, իսկ 1925թ.՝ Համո Բեկնազարյանի նկարահանած գեղարվեստական խաղարկային ֆիլմով հինմադրվեց հայ կինոարվեստը: Իսկ դեռ 1943թ. ստեղծվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան,  որը մեծապես նպաստեց գիտության ավանդական և ժամանակակից ճյուղերի զարգացմանը:

ostarmeniaՀայ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, երգիչներ Գոհար Գասպարյանը, Լուսինե Զաքարյանը, ջութակահարներ Ռուբեն Ահարոնյանը, Ժան Տեր-Մերկերյանն իրենց ստեղծագործություններով և կատարման վարպետության շնորհիվ դարձան միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ արժանանալով ճանաչման: Հայ թատրոնն իր համբավի գագաթնակետին հասավ 1960-ական թվականներին: ostarmeniaՏաղանդաշատ դերասաններ Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը և ուրիշներ հռչակվեցին ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից շատ հեռու: Համաշխարհային կինոյի չափանիշներով հիշատակելի արժեքներ են Սերգեյ Փարաջանովի արվեստը, Արտավազդ Փելեշյանի կինովավերագրությունը: Հայ ճարտարապետության բուռն վերընթացի ակնբախ հաստատումն է Երևանի ՙՀրազդան՚ մարզադաշտի, «Զվարթնոց»  օդանավակայանի, Մարզահամերգային համալիրի և Կամերային երաժշտության տան ստեղծումը:

 Սպիտակի` 1988թ. դեկտեմբերի 7-ի կործանարար երկրաշարժը ծանր հարված հասցրեց Հայաստանին` վերացնլով մշակութային շատ արժեքներ: Աղետից առաջ՝ 1988թ. փետրվարին սկսվեց Արցախյան շարժումը:

1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց անկախության հանրաքվե, որով վավերացվեց Հայաստանի անկախ Հանրապետության գոյությունը:  1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 1992թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ: 1990-ական թվականներին՝ Անկախության հռչակումից հետո, ազատական տնտեսության շունչը թևածեց նաև մշակույթի ոլորտում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ UNESCO-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

UNESCO-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում Հայաստանի Հանրապետութունը ներկայացնում են Սանահին և Հաղպատ վանական համալիրները, Էջմիածնի Մայր տաճառն ու եկեղեցիները (սբ.Հռիփսիմե, սբ.Գայանե, Զվարթնոց), Ազատ գետի վերին հոսանքի ավազանն (Գառնի) ու Գեղարդի վանքը:

Իրանի իսլամական հանրապետության տարածքում են գտնվում UNESCO-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում հայկական մշակույթը ներկայացնող ևս երեք կոթողներ` Ս.Թադեի հայկական վանքը, Ծործորի Ս. Մարիամ և Ս. Ստեփանոս նախավկայի վանքերը:

UNESCO-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց են ճանաչված հայկական դուդուկի երաժշտությունը, հայկական խաչքարներն ու դրանց ստեղծման վարպետությունը, «Սասնա ծռեր» էպոսը, հայկական լավաշն ու նրա պատրաստման արվեստը:

ԴՐՎԱԳՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՑ

Հայկական ազգային պարեր

Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել իր էթնիկ պարարվեստը` շեշտված ազգային ոճով: Հայկական ազգագրական պարարվեստի հիմնական գծերը պահպանվել են արդի հայկական խմբակային, տղամարդկանց և կանանց ազգային և ժողովրդական պարերում: Տ... >>>

"Cultural Center of the East" NGO; Yerevan 2014-2017