Welcome
  • Welcome to the official site of the Non – Governmental Organization “Cultural center of the East”.
  • Բարի գալուստ «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության պաշտոնական կայքէջ:
  • Добро пожаловать на официальный сайт ОО «Центр Культуры Востока.
  • «Doğu Ülkeleri Kültür Merkezi» Sivil toplum kuruluşunun resmi web sayfasına hoş geldiniz!

Հայաստան

Հայաստանը երկիր է Առաջավոր Ասիայում, քաղաքակրթության վաղնջագույն կենտրոններից մեկը, որտեղ ձևավորվել է հայ ժողովուրդը և կերտել իր շարունակական պատմությունը: Տարածքով այն համընկնում է Հայկական լեռնաշխարհի հետ:

Պատմական Հայաստանը քաղաքականապես բաժանված էր երկու մասի։ Մեծ Հայք, այսինքն՝ Մեծ Հայաստան և Փոքր Հայք, այսինքն՝ Փոքր Հայաստան։ Արշակունիների ժամանակ Մեծ Հայքը բաժանվում էր 15 նահանգի, կամ «աշխարհի», որոնք հանդիսանում էին առանձին բնապատմական և տնտեսական միավորներ՝ իրենց սովորություններով, տարազով ու բարբառներով։

Փոքր Հայքը տարածվում էր Եփրատից դեպի արևմուտք մինչև Անտիտավրոս լեռնաշղթան։ Բյուզանդական տիրապետության ժամանակաշրջանում Փոքր Հայքը բաժանվում էր երեք վարչական մարզերի՝ Առաջին Հայք, Երկրորդ Հայք և Երրորդ Հայք։

Օտարները Հայաստանը հաճախ կոչում են Արմենիա (բացի վրացիներից և կուրմանջի բարբառով խոսող քրդերից): Հայաստանի մասին ամենավաղ գրառումները հաստատում են նրա գոյության մասին դեռևս մ.թ.ա. 6–րդ դարում։ Դարեհ I Մեծ պարսկական թագավորի հրամանով արված եռալեզու Բեհիսթունի արձանագրությունը հիշատակում է Ուրարտուն բաբելոներեն, «Արմինա» պարսկերեն և «Հարմինույա» էլամեներեն։ Գրեթե նույն ժամանակներից հունարենով Հայաստանը հիշատակվում է որպես «Արմինիա»:

ՀԱՅԵՐ

Armenian ostarmenia

Հայերը պատկանում են եվրասիական (եվրոպոիդ) ռասայի արմենոիդ մարդաբանական տիպին: Համարվում են բնիկ ազգ Հայկական լեռնաշխարհում։ Կազմում են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Վրաստանի Ջավախք երկրամասի բնակչության գերակշռող մասը։ Մեծ է նաև հայկական սփյուռքը: Հայերի ընդհանուր թիվն աշխարհում 13 միլիոն է:

 Ազգային բնութագրի և ազգապահպանության վրա մեծագույն ազեցություն է թողել քրիստոնեությունը, որը որպես պետական կրոն է ընդունվել 301 թվականին:

 Հայ Առաքելական եկեղեցին իր ուրույն տեղն է զբաղեցնում քրիստոնեական եկեղեցիների շարքում:

Մանրամասն→

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

Armenian_highland

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, տարածվում է Սև ծովի և Հարավկովկասյան ու Վերին Միջագետքի հարթավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև:Տարածքը մոտ 400 հզ. կմ2 է, միջին բարձրությունը՝ 1700 մ, իսկ առանձին գագաթների բարձրությունը հասնում է 4000–5000 մ-ի, առավելագույնը` 5165 մ (Մեծ Մասիս):

ostarmenia Արևելքից սահմանակից է Իրանական սարահարթին, արևմուտքում՝ Փոքր Ասիա թերակղզուն, հյուսիսում՝ Կովկասյան լեռներին, իսկ հարավում՝ Միջագետքին։ Զբաղեցնում է մոտ 350.000 քառ. կմ տարածք, ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն և ավելի բարձրադիր է, քան հարևան երկրները, որի համար էլ անվանվել է «լեռնային կղզի»:

ostarmenia

 Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաներն են՝ հյուսիս-արևմուտքից՝ Արևելապոնտական, հյուսիսից՝ Փոքր Կովկասի, հարավից՝ Հայկական Տավրոսի։ Արևելքում տարածվում է մինչև Ուրմիա լճի գոգավորությունը և Ղարա Դաղի (Հայկական) լեռները, արևմուտքում սահմանը կազմում են Անտիտավրոսի և Անտիպոնտոսի լեռները։

 Հայկական լեռնաշխարհը արելքից արևմուտք կիսում է Հայկական Պար լեռնաշղթան՝ բաժանելով այն հյուսիսային և հարավային մասերի։ Հայկական պարն արևելքում սկզբնավորվում է Մասիս (Մեծ Արարատ, 5165 մ) սարից (լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է)՝ ձգվելով մինչև Արևմտյան Եփրատ: Մասիսին հետևում են Սիփանը (4434 մ, Վանա լճի հյուսիսային ափին) և Արագածը, որը նաև ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ամենաբարձր լեռն է (4090 մ)։ (Մանրամասն`Հայկական լեռնաշխարհ. Ռելիեֆ)

ostarmenia

 Հայկական լեռնաշխարհը համարվում է սեյսմիկ գոտի, որի պատճառով հաճախակի տեղի են ունենում ցնցումներ։

  Աշխարհագրական դիրքով, ռելիևֆի բնույթով, Միջերկրական, Սև և Կասպից ծովերի, ինչպես նաև Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների մոտիկությամբ է պայմանավորված նաև Հայկական լեռնաշխարհի կլիման:

 Հայկական լեռնաշխարհն աչքի է ընկնում ջրային ռեսուրսների հարստությամբ: Այն Առաջավոր Ասիայի գլխավոր ջրաբաշխն է: Այստեղից են սկիզբ առնում Եփրատը, Տիգրիսը, Երասխը, Հալիսը, Գայլգետը, Կուրը, Ճորոխը:

Հայկական լեռնաշխարհի լճերն ունեն տեկտոնական (Ուրմիա, Ծովք), տեկտոնահրաբխային (Վանա, Սևանա, Արփի, Գայլատու), հրաբխային (Խանչալի, Փարվանա), խառնարանային (Նեմրութ, Աժդահակ), սառցադաշտային (Ալ, Սև, Քարի), սողանքային (Պարզ) ծագում:

Հ[/dropcap]այկական լեռնաշխարհն ունի հարուստ ընդերք։ Դեռ վաղնջական ժամանակներից շահագործ-վել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու մի շարք հանքեր, իսկ մ.թ.ա. II հազարամյակի վերջերից՝ նաև երկաթահանքերը:

 ostarmeniaՈսկի արդյունահանվել է Սպերում, Հայկական Տավրոսում և այլուր, արծաթ՝ Ծոփքում, պղինձ՝ Գուգարքում, Աղձնիքում, Սյունիքում (Կապան) և այլուր, կապար՝ Վանա լճից հարավ ընկած շրջաններում։ Երկաթի հարուստ հանքավայրեր կան Աղձնիքում և այլուր։ Դեռ հնուց ի վեր հռչակված էին Կողբի, Նախճավանի (Նախիջևանի) և Կաղզվանի աղահանքերը։

 Գործնականում անսպառ են Հայկական լեռնաշխարհի ոչ մետաղական հանքավայրերը։ Հանդիպում են տուֆի, բազալտի (որձաքար), հրաբխային կավերի, գրանիտի, մարմարի և այլ հանքավայրեր։ Համաձայն «Աշխարհացոյց»-ի՝ Տուրուբերանում հանդիպել է սև և սպիտակ նավթ: Հայաստանի Հանրապետությունում հայտնի են Ջաջուռի և Ջերմանիսի ածխահանքերը։

 ջերմուկ ostarmeniaՀայկական լեռնաշխարհը նաև բազմապիսի շինանյութերի հարուստ շտեմարան է: Լայնորեն տարածված են բազմագույն տուֆերը (վարդագույն, սև, սպիտակ և այլն), որոնցից առանձնապես հայտնի է Արթիկի հռչակավոր հանքավայրը: Հանդիպում են նաև մարմարի, բազալտի, գրանիտի, քարախնկի (պաղլեղի կամ շիբի), պեմզայի (գայլախազի), պերլիտների, կավի, կրաքարերի և այլ օգտակար հանածոների հարուստ հանքեր: Քարածխի զգալի պաշարներ կան Տայքի Օլթի գյուղաքաղաքի շրջանում, Շիրակում(Ջաջուռ), Տավուշում (Իջևան), Արարատում (Ջերմանիս):

 Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր կողմերում բխել են սառը և տաք աղբյուրներ, որոնք հայտնի էին ջերմուկներ անունով: Հնուց ի վեր հռչակված էին Վայոց ձորի Ջերմուկը, Եղեգիք — Եղեգին` Կարնո դաշտում, Վարշակի աղբյուները` Ծաղկոտնում, Ջերմաջրի (Արքունական բաղնիքներ) բուժիչ ջրերը`Վայկունիք գավառի տարածքում (Արցախ) և այլն: Հայտնի էին նաև Բջնիի, Արզնիի, Դիլիջանի, Արարատի, Գավառի տաք և սառը հանքային աղբյուները: (Տես` Հայկական լեռնաշխարհ. Բնական ռեսուրսներ)

Հարուստ և ինքնատիպ է Հայկական լեռնաշխարհի բուսականությունը. լանդշաֆտները փոխվում են ըստ վերընթաց գոտիականության: Այստեղ աճում է 4 հզ. բուսատեսակ, որից 200-ը (այդ թվում՝ արարատյան ցորենները, հայկական արոսենին, նաիրյան նշենին և այլն) բնաշխարհիկներ են: Կան հազվագյուտ բույ-սեր՝ հունական շրջահյուսը, ծովոսպը, կովկասյան մրտավարդը, ինչպես նաև այլ վայրերից ներմուծված հազարավոր բուսատեսակներ: Տարածված են նաև եթերայուղատու բույսերն ու դեղաբույսերը:

ostarmenia

 Անտառները համեմատաբար քիչ են, դրանցով առավել հարուստ են Արցախի, Սյունիքի, Գուգարքի, Տայքի, Ռշտունիքի պատմական նահանգներն ու գավառները։ Անտառներում աճում են նշենի, տանձենի, խնկենի, հացենի, բոխի, կաղնի, գիհի, հաճարենի և այլ ծառատեսակներ: Բարձրալեռնային գոտիները հարուստ են մարգագետիններով:

 Մրգատու ծառատեսակներն են՝ ծիրանը, դեղձը, տանձը, խնձորը, բալը, կեռասը և այլն։ Հատկապես զարգացած է խաղողի մշակությունը։ Մշակվում են ցորեն, գարի, կորեկ, հաճար։

ostarmenia Բազմազան է նաև կենդանական աշխարհը: Լեռներում ապրում են վայրի ոչխարը (մուֆլոն), բեզոարյան այծը, շնագայլը, ցածրադիր ու նախալեռնային շրջաններում և տափաստաններում՝ տափաստանային կատուն, սպիտակա-փոր ոզնին, փոքր կամ հարա-վային խլուրդը, փոքրասիական և փոքր ճագարամկները, օձերից՝ գյուրզան, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը, կարմրափոր սահնօձը: Թռչուններից տարածված են սև և սևախածի կեռնեխները, դաշտային մկնաճուռակը, մանրաբազեն, մոխրագույն կաքավը, արտույտները, քարաթռչնակները, ճահճային մկնաճուռակն ու լորաճուռակը: Շատ են միջատները, մորեխները, սարդերն ու մորմերը: Անտառներում ապրում են այծյամը, վարազը, արջը, սկյուռը: Գետերն ու լճերը հարուստ են ձկներով. նշանավոր են Սևանի իշխանը, Վանա տառեխը, կարմրախայտը:

armenian hourse ostarmenia Հայաստանը հնուց համարվել է ձիաբուծության խոշոր կենտրոն: Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի
վկայությամբ Աքեմենյան տիրապետության շրջանում Հայաստանը Միհր (Միթրա) աստծո տոնակատարությունների համար տարեկան տրամադրել է 20 հազար մտրուկ: Ձիաբուծությամբ հայտնի էր մասնավորապես Արցախը:

Հնում լայնորեն տարածված է եղել խոզաբուծությունը:

Հայկական լեռնաշխարհը նաև կատվի հատուկ մի տեսակի` վանա կատվի հայրենիքն է:

   

ՀԱՅԵՐԵՆ

armenianculture-1

Հայոց լեզուն հայ ժողովրդի ազգային լեզուն է, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն: Հայոց լեզվով կամ հայերենով խոսում են նաև Ջավախքում ու Սփյուռքում: Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից է:

 Հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին՝ ինքնուրույն ճյուղ է: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից՝ հայոց գրերի գյուտից անմիջապես հետո:

Մանրամասն→

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ

Հայկական մշակույթը հանդես է եկել որպես բարդ ու ճկուն մի համակարգ` մշտապես գտնվելով տարբեր ժողովուրդների փոխազդե- ցությունների ոլորտում, բայց, միաժամանակ, պահպանելով իր ինքնատիպությունը և եզակիությունը:

 Հայկական մշակույթը ուշագրավ երևույթ է նաև համաշխարհային մշակույթի հայեցակետից, քանի որ խնամքով պահպանելով ու հարստացնելով սեփականը՝ հայ ժողովուրդը դրանով իսկ արժանի ավանդ է ներդրել երկրագնդի ժողովուրդների ընդհանուր մշակութային գանձարանում:

  Հայկական ճարտարապետությունը, հատկապես` եկեղեցաշինությունը, ունեն մի շարք առանձնա- հատկություններ։  Դրանցից են սրածայր գմբեթը, քարից պատրաստված լինելը, լույսի և ստվերի ներդաշնակության հետաքրքիր համադրումը: Բարձր մակարդակի վրա է գտնվում քանակագործությունը, որի նմուշները կարելի է տեսնել ամբողջ պատմական Հայաստանով:

  Գրականությունը միշտ կարևոր դեր է խաղացել Հայաստանի մշակութային և ազգային ինքնության մեջ:

 Քրիստոնեական մշակույթը և հայոց լեզուն կատարելապես արտահայտող, դարեր շարունակ էական փոփոխությունների չենթարկված հայոց գրերի գյուտը Մեսրոպ Մաշտոցի կողմից նոր խթան հանդիսացան մշակութային յուրահատուկ սովորույթների զարգաց-ման համար:

 Գրերի գյուտից հետո հանդես են գալիս հայկական հնագույն մագաղաթները: Ձեռագրերի մեծ մասը հին գիտնականների գիտահետա- զոտական աշխատանքներն են աստվածաբանության, աստղագի- տության, աստղագուշակության, ալքիմիայի, աշխարհագրության, պատմության, բժշկության, պոեզիայի և երաժշտության բնագավառներում:

ostarmenia

Իր գունագեղությամբ, ոճական բազմազանությամբ աչքի է ընկնում նաև հայկական գրքային մանրանկարչությունը, որի հնագույն նմուշները պահպանվել են V դարից։

 Մանրանկարչության, քանդակա- գործության ու որմնանկարչության հնադարյան ավանդույթների հիման վրա XIX դարից ձևավորվել է ազգային արվեստը:

 Կովկասյան տարածաշրջանը և Հայաստանը` մասնավորապես, գիտնականների կողմից համարվում են գորգագործության ու կարպետագործության բնօրրանը:

 Հայկական թատրոնը հունական և հռոմեական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում։

 Առանձնանում է նաև հայկական կինոն, երաժշտությունն ու պարը, ազգային տարազը:

ostarmenia

 Տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմա-քաղաքական գործոններով պայմանավորված` մի շարք առանձնահատկություններ ունի նաև հայկական խոհանոցը:

 ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց են ճանաչված հայկական դուդուկի երաժշտությունը, հայկական խաչքարներն ու դրանց ստեղծման վարպետությունը, «Սասնա ծռեր» էպոսը. հայկական լավաշն ու նրա պատրաստման արվեստը:

Մանրամասն→

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց պետականությունը հինգհազարամյա պատմություն ունի: Հին ժամանակներում պետական սահմանները համընկել են Հայկական լեռնաշխարհի հետ: Հայոց պետականությունը իր ծավալի գագաթնակետին է հասել մ.թա I դարում: Աշխարհաքաղաքական զարգացումների պատճառով առաջին անգամ հայերը անկախ պետականությունը կորցրեցին 428 թվականին:

 V դարում ազատագրական պայքարի շնորհիվ Հայաստանի մեծագույն մասում վերականգնվեց պետականությունը` ի դեմս Տանուտերական իշխանապետության: Հայոց անկախ պետականությունը Հայկական լեռնաշխարհում կրկին վերահաստատվեց IX — XI դարերում:

 XI դարում հայկական պետականություն ձևավորվեց նաև Հայկական լեռնաշխարհից դուրս` Կիլիկիայում:

 1375 թվականին` Սիս մայրաքաղաքի անկումով հայոց պետականությունը շուրջ 550 տարով դադարեց գոյություն ունենալուց:

 1918թ. հայկական պետականությունը վերականգնվեց` հանրապետության ձևով:

 Ներկայումս Հայկական լեռնաշխարհում երկու հայկական պետություններ են, որոնք միասին, թերևս, զբաղեցնում են բուն Հայրենիքի միայն 1/10-րդ մասը:

Հայաստանի Հանրապետություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

2015 Ostarmenia.com Vansed Studio