OST Armenia
  • Welcome to the official site of the Non – Governmental Organization “Cultural center of the East”.
  • Բարի գալուստ «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության պաշտոնական կայքէջ:
  • Добро пожаловать на официальный сайт ОО «Центр Культуры Востока».

Հասարակական կազմակերպության մասին

 «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009թ.-ի օգոստոսին մի խումբ կամավորների կողմից, իրավաբանական գրանցում ստացել նույն թվականի սեպտեմբերի 1-ին:

 Կազմակերպության գործունեությունը միտված է զարգացնել և խորացնել արդյունավետ մշակութային համագործակցությունը` Արևելքի երկրների և Հայաստանի միջև: Իր գործունեությամբ`այն ծանոթացնում է Հայաստանի հանրությանը արևելյան երկրների մշակույթի հետ, ներկայացնում հայկական մշակույթը` Արևելքում:

 Կազմակերպությունը հասանելի է այն անձանց և կազմակերպությունների համար, որոնք պատրաստ են աջակցել արևելյան երկրների հետ Հայաստանի հոգևոր կապերի զարգացմանը:

 Հասարակական կազմակերպության ղեկավարման բարձրագույն մարմինն է Համաժողովը: Կազմակերպության բարձրագույն մարմնի ժողովների միջև ընկած ժամանակահատվածում նրա ոչ բացառիկ իրավասություններն իրականացնում է Համաժողովի կողմից ընտրվող Խորհուրդը:

 Իր գործունեությունը Կազմակերպությունն իրականացնում է ՀՀ օրենսդրության և իր Կանոնադրության համաձայն:

ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

“Cultural Center of the East” «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունն իր առջև գլխավոր նպատակն է դրել զարգացնել և խորացնել Արևելքի երկրների և Հայաստանի միջև մշակութային արդյունավետ համագործակցությունը: Այս նպատակին հասնելու համար ՀՀ և ԼՂՀ տարածքում իրականացվում են մի շարք ծրագրեր.

• ՀՀ տարածքում իրականացվում են Արևելքին նվիրված համերգային երեկոներ, ընդունելություններ, ցուցահանդեսներ` արևելյան մշակույթը ներկայացնող ակումբների մասնակցությամբ (Հայաստանից դուրս` հայկական ակումբների):

• Կազմակերպվում են արևելյան լեզուների դասընթացներ (արաբերեն, չինարեն, ճապոներեն և այլն)` մշակութային համագործակցության լեզվական խոչընդոտները հաղթահարելու նպատակով:

• Հավաքվում, մշակվում և էլեկտրոնային կայքէջի միջոցով հրապարակվում են Հայաստանի և արևելյան երկրների մշակույթի մասին տեղեկատվական նյութեր:

• Մշակութային կապերը զարգացնելու նպատակով, ըստ սոցիալական շերտերի հետաքրքրությունների` իրականացվում են զբոսաշրջության ծրագրեր` ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այդպես էլ ՀՀ-ից դուրս:

• Օժանդակություն է իրականացվում սոցիալապես անապահով խավերին, մասնավորապես` մանկատներին և ծերանոցներին, օգնություն է ցուցաբերվում այն անձանց, ովքեր ունեն դրա կարիքը:

• Իրականացվում են արևելյան մեթոդիկայով առողջ ապրելակերպի դասընթացներ, կազմակերպվում սեմինարներ, պարապմունքներ:

• Գործում է նաև Կազմակերպության գրադարանը, որտեղ յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ Արևելքի երկրների մշակույթին վերաբերող գրականության:

ՆԱԽԱԳԾԵՐ

Կազմակերպության գործու- նեության ընթացքում իրականացվում են ինչպես երկարաշամկետ հիմնական նախագծերը, այդպես էլ՝ կարճաժամկետ և միանվագ:

 Առաջնայիններից են լեզուների դասընթացները, մշակույթի, գրականության, պատմության վերաբերյալ դասախոսություններն ու սեմինարները, պարարվեստի դասերն և այլն:

ՀԿ-ն իրականացնում է միանվագ նախագծեր, որոնք վերաբերվում են մշակութային տարբեր ոլորտների`  գիտաժողովներ, կրթամշակույթային և ժամանցային միջոցառումներ, հրատարակչություն և այլն:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հասարակական կազմակեր- պությունն օգնում է տաղանդաշատ երիտա- սարդներին ներկայացնել իրենց մշակութային ասպարեզում:

 Այդ նպատակով ՀՀ տարբեր քաղաքներում կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, որոնց հիմնական մասնակիցներն են հայազգի սկսնակ երգիչներն ու պարային խմբերը, մանկատների սաները, ինչպես նաև արևելյան երկրները ներկայացնող մշակութային համույթները:

 Բարեգործական համերգներին մասնակցում են նաև մասնագետ կատարողներ և համույթներ:

 Կազմակերպությունն իրականացնում է նաև համատեղ միջոցառումներ Հայաստանում արևեկյան երկրների դիվանագիտական առաքե- լությունների հետ՝ նպաստելով մշակութային համագործակցության խորացմանն ու զարգացմանը:

“Cultural Center of the East”

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը գործում է անդամավճարների, նվիրա- տվությունների և հովանավորչության, ինչպես նաև ՀՀ օրենդրությամբ թույլատրելի ֆինանսական այլ միջոցներով՝ երաշխավորելով ֆինանսական հնարավորությունների թափանցիկ օգտագործումը:

 Կազմակերպությունը նախագծեր է ընտրում մրցույթային հիմունքներով, որպեսզի ապահովի ֆինանսական միջոցների օգտագործման բարձր արդյունավետությունը:

 Նախագծերի ֆինանսավորումն իրականացվում է հովանավորչության միջոցով, ընդ որում` նախագիծը կարող է ունենալ մի քանի հովանավորներ:
Հովանավորների ֆինանսական օգնության մասին ազդարարվում է Կազմակերպության տեղեկատվական համակարգի միջոցով, ներկայացվում է ծրագրերի իրականացման կամ միջոցառումների ժամանակ և առնչությամբ:

«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության բոլոր նախագծերն ու միջոցառումներն իրականացվում են բացարձակապես բարեգործական նպատակներով:

"Cultural Center of the East" NGO; Yerevan 2014-2017