Welcome
  • Welcome to the official site of the Non – Governmental Organization “Cultural center of the East”.
  • Բարի գալուստ «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության պաշտոնական կայքէջ:
  • Добро пожаловать на официальный сайт ОО «Центр Культуры Востока.
  • «Doğu Ülkeleri Kültür Merkezi» Sivil toplum kuruluşunun resmi web sayfasına hoş geldiniz!

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանը երկիր է Արևմտյան Ասիայում, հայ ժողովրդի, հայերենի հայրենիքն է,  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայրենաժառանգ տիրույթը:

 Երկրի ռազմավարական և առևտրային նշանակությունը Միջերկրական ծովի և Փոքր Ասիայի տերությունների բազմաթիվ պատերազմների հիմնական պատճառներից էին: Պատմական բարդ անցյալն իր ուրույն դրոշմն է դրել հայկական մշակույթի և հայ ժողովրդի կենցաղի վրա:

 դեպի Հայաստան

Հայկական Մշակույթ

Հայկական մշակույթը հանդես է եկել որպես բարդ ու ճկուն մի համակարգ` մշտապես գտնվելով տարբեր ժողովուրդների փոխազդեցությունների ոլորտում, բայց, միաժամանակ, պահպանելով իր ինքնատիպությունը և եզակիությունը: Այն ուշագրավ երևույթ է նաև համաշխարհային մշակույթի հայեցակետից, քանի որ խնամքով պահպանելով ու հարստացնելով սեփականը՝ հայ ժողովուրդը դրանով իսկ արժանի ավանդ է ներդրել երկրագնդի ժողովուրդների ընդհանուր մշակութային գանձարանում: 

Մանրամասն →

Հայաստանի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ), կարճ` Հայաստան, պետություն է Արևմտյան Ասիայում, աշխարհաքաղաքական տեսանկյունից` Կովկասի տարածաշրջանում: Հանրապետությունը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում` զբաղեցնելով պատմական հայրենիքի միայն 1/10-ը:

Հանրապետությունը Հայաստանում հռչակվել է 1918 թվականի մայիսի 28-ին: 1920 թվականին Հայաստանը հռչակվել է խորհրդային սոցիալիստական հանրապետություն: 1990 թվականի օգոստոսի 23-ին խորհրդարանը հռչակել է Հայաստանի Հանրապետության անկախության մասին, որը հաստատվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեով:

Մանրամասն→

Արցախի Հանրապետություն

Արցախի Հանրապետությունը  կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ)` կարճ` Արցախ, միջազգայնորեն դեռ չճանաչված հայկական երկրորդ անկախ պետությունն է Արևմտյան Ասիայում, աշխարհաքաղաքական տեսանկյունից` Կովկասի տարածաշրջանում:  Պատմականորեն հանդիսացել է Մեծ Հայքի հյուսիսարևելյան աշխարհներից մեկը` զբաղեցնելով Հայրենիքի միայն 1/20-ը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կազմավորվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ մտնող նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում:

Մանրամասն →

2015 Ostarmenia.com Vansed Studio