Կարգի Պահոցներ. ՀԱՅԱՍՏԱՆ
«Ամբողջ սրտով քոնը». Ֆիլմ հայկական գրքերի մասին
Ինչպես տեղեկացնում է Tvcultura.ru կայքը, հայկական գրքերի պատմության մասին ֆիլմ է նկարահանվել: «Ամբողջ սրտով քոնը», այսպիսին է ֆիլմի վերնագիրը, որը պատմում է դժվար, ողբերգական ուղու մասին, որ անցել են հայկական գրքերը՝ սկսած ձեռագրերից մինչև առաջին տպագիր գրքերը: Ֆիլմն անդրադառնում է նաև այն մարդկանց, ովքեր դրանք ստեղծել են: Շարունակել ընթերցանությունը
Ընտրվել են «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության հավակնորդ ֆիլմերը
«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության ժյուրին` կինոգետ Դավիթ Մուրադյանի գլխավորությամբ, ապրիլի 2-ին` փակ գաղտնի քվեարկությամբ, ընտրեց 15 անվանակարգում ներկայացված հավակնորդ ֆիլմերը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։ Շարունակել ընթերցանությունը
Սունդուկյանի անվան թատրոնը նշեց իր 90-ամյակը
Հայաստանում առաջին պետական թատրոնը, որը հետագայում Գաբրիել Սունդուկյանի անունով կոչվեց, իր վարագույրը բացել է 1922թ. հունվարին՝ Սունդուկյանի ‹‹Պեպո›› ներկայացմամբ: Իսահակ Ալիխանյանն ու Լևոն Քալանթարը, ստեղծեցին ժամանակի գեղագիտական հաստատումներին համահունչ մի թատրոն, ուր ավանդականն ու նորարականը միահյուսվեցին, ուր առաջին անգամ հայ թատերական իրականության մեջ ներդաշնակվեցին ռեժիսորական և դերասանական թատրոնները: Շարունակել ընթերցանությունը
Հայաստանում չինարենի տարածաշրջանային նշանակության դպրոց կկառուցվի
Հայաստանի և Չինաստանի նախագահների պայմանավորվածության համաձայն՝ այսօր ՀՀ ԱԳՆ-ում ստորագրվել են երկու երկրների կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով մեկնարկում են Հայաստանում չինարենի տարածաշրջանային նշանակություն ունեցող դպրոցի կառուցման աշխատանքները: Շարունակել ընթերցանությունը
«Փարաջանով» ֆիլմը ներկայացվել է Կաննի միջազգային կինոփառատոնում
Ուկրաինական UNN լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ուկրաինայի պետկինոյի մամուլի ծառայությունը, հայտնում է, որ «Փարաջանով» ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի երեք ծրագրում: Ֆիլմի պրոդյուսերները նաև հրավեր են ստացել A խմբի գործնականում բոլոր համաշխարհային կինոփառատոններում ֆիլմերի մասնակցության հարցը քննարկելու համար: Շարունակել ընթերցանությունը
«Ջուղա» ֆիլմին «Ազգային կինո» մրցանակ է շնորհվել (տեսանյութ)
«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի «Ջուղա» ֆիլմին։ Այս մասին տեղեկանում ենք «Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։ Շարունակել ընթերցանությունը
Հայկական «Եթե բոլորը…» ֆիլմը՝ «Նիկա» մրցանակաբաշխությունում
Արցախյան պատերազմի և խաղաղության մասին Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» ֆիլմը դարձել է մոսկովյան «Նիկա» մրցանակաբաշխության հավակնորդ, «ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում: Շարունակել ընթերցանությունը
Ճապոնիայում «Ղարիբյան կռունկ» համույթի նախաձեռնությամբ բարեգործական համերգ է կայացել
Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում Հայաստանի դեսպանության եւ «Ղարիբյան կռունկ» պարային համույթի նախաձեռնությամբ, մարտի 11-ին տեղի է ունեցել բարեգործական համերգ՝ նվիրված Ճապոնիայի Տոհոկու նահանգի ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի երկրորդ տարելիցին: Շարունակել ընթերցանությունը
«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը ցուցադրվել է Պեկինում եւ Շանհայում
Պեկինի լեզվի եւ մշակութի համալսարանում (BLCU) Չինաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ՉԺՀ-ում Հայաստանի դեսպանութան աջակցությամբ, մարտի 9-ին տեղի է ունեցել հայ ժամանակակից կինոռեժիսորներ Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրումը: Շարունակել ընթերցանությունը
Վերջին Նոր Տարին
Մենախոսության ցավն ու տառապանքը ստիպեց ինձ մոռանալ սեփական խնդիրներն ու անտարբեր չգտնվել անծանոթի աղոթքի նկատմամբ: Նրա լացակումած ձայնն ինձ ստիպեց իջնել բակ, մոտիկից լսելու ու մի փոքր էլ արդարացնելու մարդ – գազանին:
Բայց ես ուշացա… Շարունակել ընթերցանությունը
Շնչել՝ արտաշնչելու հույսով…
Դեռևս անտառը համեստաբար լռում է, հույսով սպասում, նրա խոսքը կլինի վերջնական ու կործանարար: Կար ժամանակ անմնացորդ տալու՝ փրկելու մի ողջ ժողովրդի, բայց կգա նաև հաշվեհարդարի ժամանակը, երբ մեր անշնորհակալ վարքի ու տասնամյակների պարապության համար պատասխան կտան մեր զավակները սեփական առողջությամբ: Այդժամ անտառը հավանաբար խոր հոգոց կհանի ու վերջին շունչը կքաշի, իսկ մեզ արտաշնչելու հնարավորություն էլ չի տա: Շարունակել ընթերցանությունը
ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
Երկրի ղեկավարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դեսպան Բաբուի պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական հարաբերություններն ավելի կխորանան ու կամրապնդվեն, քանի որ դրա համար բոլոր նախադրյալներն առկա են: Շարունակել ընթերցանությունը
Հայակ.Պայքարելու են 30-ից ավելի հայկական և շուրջ 10 արտասահմանյան ֆիլմեր
հայտերն ընդունվում էին 2012 թ. դեկտեմբերի 20-ից: «Հայակին» կարող են մասնակցել Հայաստանում 2011թ. արտադրված այն ֆիլմերը, որոնք չեն ներկայացվել նախորդ մրցույթին, և 2012թ. արտադրված բոլոր ֆիլմերը` առանց ժանրային սահմանափակումների: «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում կարող են ներկայացվել արտերկրում ստեղծագործող հայազգի ռեժիսորների աշխատանքները, և հայկական թեմաներով օտարերկրացի ստեղծագործողների ֆիլմերը` արտադրված միայն 2012 թվականին Շարունակել ընթերցանությունը
Ցուցահանդես. «Հինգ կին, հինգ տեսանկյուն»
«Արվեստը մարզերում» շարքի շրջանակներում «Նարեկացի» արվեստի միությունը և Բաց հասարակության ինստիտուտը /OSI/ կազմակերպել էր «Հինգ կին, հինգ տեսանկյուն» խորագրով խմբակային ցուցահանդես, որտեղ իրենց ստեղծագործություններով ներկայացան Էջմիածնի նկարչուհիները: Շարունակել ընթերցանությունը
Հայ գրատպության պատմությունը
Մինչ Եվրոպան ապրում էր Վերածննդի շրջանը, Լենկթեմուրն ու Շահ Աբասն արշավում էին Հայաստան և հարևան երկրներ` իրենց ճանապարհին թողնելով ավերածություններ և կործանում: Հայերն այդ շրջանում տեղյակ էին Գուտենբերգի գյուտի մասին և հավատացած էին, որ գրագիտություն տարածելու և ազգն իր մշակույթով պահպանելու լավագույն ուղին տպագրությունն է: Շարունակել ընթերցանությունը
Ջրի պաշտամունքը հայոց մեջ

Մենք հայերս ջրապաշտ ժողովուրդ ենք, դա գալիս է մեր ազգային էությունից և մտածելակերպից: Ջուրը հին հայերի պատկերացմամբ եղել է հեթանոսական չորս մեծ տարերքներից (հող, օդ,ջուր, կրակ) մեկը: Ջուրը կյանքի կենարար աղբյուրն է և հարատևության երաշխավորը: Հնում ջրի պաշտամունքին են նվիրած եղել աստվածներ, տաճարներ, տոներ, ծեսեր և ավանդույթներ: Շարունակել ընթերցանությունը
Հայաստանի պատմության թանգարանում ներկայացվեց ճապոնական ավանդական ներկման «շիբորիձոմե» մեթոդը
Ճապոնական հիմնադրամի հովանավորությամբ Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկել է գործվածքի վերականգնմանը նվիրված սեմինարը: Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանի շրջանակում անցկացվող սեմինարը շարունակվելու է մինչև փետրվարի 22-ը: Շարունակել ընթերցանությունը
«Այսուհետ, չլքե՛ք նման միջոցառումները»՝«Ուսանողական ֆիլհարմոնիայի» մեկնարկ
Երեկոյի ընթացքում հնչեցին Սարգիս Ասլամազյանի կողմից մշակված ժողովրդական երգեր ու մեղեդիներ ՝ «Քելե-քելե» , «Երկինքն ամպել է» , Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» Առնո Բաբաջանյանի «Երջանկության մեխանիկա» , Ռուբեն Ալթունյան «Քոչարի» , «Բերդ պար» և Ջակոմո Պուչինի ստեղծագործություններից: Շարունակել ընթերցանությունը
Հին Հայոց տոմար. Ամսանուններ
Հին հայկական ամսանունները ժամանակակից տոմարի հետ համադրելու համար մասնագետները կատարել են տոմարագիտական հաշվարկ և պարզել, որ հին և նոր հայկական օրացույցների մեջ ստացվում է 10 օրվա տարբերություն: Շարունակել ընթերցանությունը
Հայոց ազգային Տրնդեզ
Տրնդեզ նշանակում է կրակի դեզ, սուրբ խարույկ, որը վառվում է աստվածային երկունքի կրակով: Տոնը նվիրված է կրակի պաշտամունքին և ազդարարում է գարնան գալուստը: Տոնը նաև առանձին վերցված կոչվում է հացազգիների տոն: Անդրադառնալով կրակի պաշտամունքին նշենք , որ հայ ժողովուրդը հնում կրակին վերագրել է մաքրագործող և սրբազան հատկանիշներ: Շարունակել ընթերցանությունը