ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

.Բարի գալուստ «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության պաշտոնական կայքէջ:Այստեղ Դուք կարող եք գտնել տեղեկատվություն Հայաստանի և Արևելքի մասին, արևելյան երաժշտություն, հետաքրքիր գրառումներ և տեսանյութեր, ինչպես նաև ծանոթանալ “Արևելքի երկրների մշակույթի կենտրոն” հասարակական կազմակերպության և նրա գործընկերների գործունեությանը:Հույսով ենք, որ Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկատվությունը և հաճելի ժամանակ կանցկացնեք կայքի հետ աշխատելիս:

ԱՐԵՎԵԼՔ

Հնագույն ժամանակներից մարդկության ենթագիտակցության մեջ Արևելքը մարմնավորում էր թե վերածնունդ և թե անկում: Արևածագի հետ կապը տալիս էր նրան պաշտամունքային և աստվածային հատկանիշներ, իսկ քոչվորների արշավանքները` քաոսի: Արևելքին ներհատուկ են ավտորիտարիզմը և անձի անհատականությունը ճնշելու արտահայտություններ, բայց հենց Արևելքում անձը  կարող է դուրս գալ նյութականի սահմաններից:

Արևելքի պատմությունն աշխարհի հնագույն հասարակությունների պատմությունն է, քաղաքակրթությունների, որոնց են պատկանում մարդկության խոշոր մշակութային ձեռքբերումները, որոնց շնորհիվ խթանվեց հետագա առաջընթացը:

Ավելին →

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանը երկիր  է  Արևմտյան  Ասիայում,  հայ ժողովրդի, հայերենի հայրենիքն է, աշխարհագրական և մշակութային այն տարածքը, որտեղ ձևավորվել և զարգացել է հայկական ազգը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայրենաժառանգ տիրույթն է:

Բարձրավանդակի ռազմավարական և առևտրային նշանակությունը Միջերկրական ծովի և Փոքր Ասիայի տերությունների բազմաթիվ պատերազմների հիմնական պատճառներից էին: Պատմական բարդ անցյալն իր ուրուկն դրոշմն է դրել հայ ժողովրդի մշակույթի և կենցաղի վրա:

Ներկայումս Հայկական լեռնաշխարհում կա երկու հայկական պետություն` Հայաստանի Հանրապետությունն և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ), որոնք միասին զբաղեցնում են պատմական հայրենիքի միայն   1/10 մասը:

Ավելին →

..

«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009թ.-ի օգոստոսին մի խումբ կամավորների կողմից, ովքեր հետաքրքրվում են Արևելքի մշակույթով և հայկական մշակույթի զարգացմամբ:

Կազմակերպության գործունեությունը միտված է զարգացնել և խորացնել Արևելքի երկրների և Հայաստանի միջև մշակութային արդյունավետ համագործակցությունը:

Իր գործունեությամբ` «Արևելքի երկրների մշակույթի կենտրոնը» Հայաստանի հանրությանը ծանոթացնում է արևելյան երկրների մշակույթի հետ, ներկայացնում հայկական մշակույթն` Արևելքում:

Իր գործունեության շրջանակներում «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի հանրությանը ծանոթացնում է արևելյան երկրների մշակույթի հետ:

Մանրամասն→

ԼԵԶՈՒՆԵՐԻ

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը կատարում է ընդունելություն արևելյան լեզուների` արաբերենի, թուրքերենի, ճապոներենի, արաբերենի, պարսկերենի և հնդկերենի դասընթացների:

Մանրամասն→

ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ

«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության մասնագետները կատարում են գրավոր և բանավոր թարգմանություններ արևելյան լեզուներից հայերեն և հակառակը: Հարցերի համար դիմել խմբագրություն:

ՁԱՅՆԱԴԱՐԱՆ

OST Armenia կայքը ներկայացնում է արևելյան երաժշտության իր ձայնադարանը, որտեղ Դուք կարող եք ունկնդրել արաբական, պարսկական, ճապոնական և այլ կատարումներ: Մենք պատրաստ ենք համագործակցության և Ձեր առաջարկներին:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՍՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԿՐՆԵՐԻ

 

Բոլոր նորությունները→

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • FriendFeed
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • Reddit
  • StumbleUpon
  • del.icio.us
  • Digg
  • БобрДобр
  • Memori.ru
  • МоёМесто.ru
  • Сто закладок
  • Blogger
  • Blogplay
  • Одноклассники
  • Facebook
  • MyShare
  • Yahoo! Bookmarks
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ